Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում հրապարակել է երկրի տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության զեկույցը, որում նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ) ներգրավված է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի վրա 2017 թվականին կատարված կիբեռհարձակման մեջ։
«Ռուսաստանի ռազմական հետախուզության ծառայությունը (ГРУ) մի քանի տարի շարունակ Ֆրանսիայի դեմ կիրառել է APT28 անվամբ կիբեռհարձակման եղանակը։ 2021 թվականից ի վեր այն թիրախավորել է մոտ տասը ֆրանսիական կազմակերպություն», - մեկնաբանել է Բարոն իր գրառման մեջ։
Ֆրանսիական գերատեսչության տվյալներով՝ ֆրանսիական լրատվամիջոցների, մասնավորապես՝ TV5 Monde հեռուստաալիքի վրա հարձակումները ևս APT28 հաքերային խմբի ձեռքի գործն է։