00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով

12:12, 29 ապրիլ 2025 Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ ՀՀ մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

 

Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր