00:00:00

Պիկնիկների սեզոնը բացվել է, տզի խայթոցի հավանականությունը՝ մեծացել

10:38, 28 ապրիլ 2025 Հասարակություն

Պիկնիկների սեզոնը բացվել է, տզի խայթոցի հավանականությունը՝ մեծացել, զգուշացնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Տզի խայթոցից հնարավոր է վարակվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով:

«Այսօր կխոսենք տզի խայթոցի մասին:

Տզի խայթոցից հնարավոր է վարակվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով:

  • Ամենահաճախը Լայմի հիվանդություն է՝ բորելիոզը
  • Տուլարեմիա
  • Ռիկետցիաներով հարուցված հիվանդություններ:
     

Ի՞նչ անել, եթե նկատել էք տիզ Ձեր կամ Ձեր երեխայի մարմնին.

  • Հնարավորինս վաղ անհրաժեշտ է տզին հեռացնել, ընդ որում, տզի հեռացման համար կարիք չկա դիմելու վիրաբույժի կամ այլ բժշկի։
  • Ինքուրույն կարող եք հեռացնել, սովորական աքցանով։ Եթե կասկածում եք, համացանցում բազմաթիվ վիդեոներ կան, թե ինչպես հեռացնել տիզը։
  • Կարևոր է հեռացնելուց հետո խորհրդակցել բժշկի հետ՝ տեղամասային թերապևտ կամ վարակաբան։

Ինքնազգացողության լավ կամ վատ լինելով հնարավոր չէ որոշել՝ վարակվե՞լ եք, թե՞ ոչ։ Բորելիոզի դեպքում հնարավոր է կանխարգելում վաղ շրջանում, որը հնարավորություն կտա հետագայում խուսափել ծանր հիվանդությունից։

Լայմի վաղ հիվանդություն (օղակաձև էրիթեմա). սա այս հիվանդության լավագույն տարբերակն է, եթե ախտորոշվում է, քանի որ․

  1. այս փուլում հնարավոր է լիարժեք բուժում,
  2. բուժման տևողությունը կարճ է, խմելու դեղերով է,
  3. եթե այս փուլում չենք բուժում հիվանդությունը, ցանն ինքն իրեն անցնում է, սակայն հիվանդությունը մնում է և հետագայում հանգեցնում է.
  • հոդերի ծանր ախտահարման,
  • նյարդերի ախտահարման՝ մեջքի ցավ, վերջույթների ցավեր, թմրածություն, ծակծկոց ոտքերում, դիմային նյարդի պարեզ,
  • գլխուղեղի ախտահարման՝ չկառավարվող գլխացավեր, լուսավախություն, պարանոցի կարկամություն, ընդհուպ մինչև հոգեբուժական հիվանդություններ,
  • Լայմ կարդիտ՝ հիմնականում սրտի ռիթմի խանգարում:

Լայմի հիվանդության առավել հազվադեպ դրսևորումներից է քրոնիկ ապաճական ակրոդերմատիտը (Acrodermatitis Chronica Atrophicans).

  • առավել հաճախ հանդիպում է 40-70 տարեկան կանանց մոտ,
  • ի տարբերություն Լայմի մյուս մաշկային դրսևորումների՝ էրիթեմա, Բորելիալ լիմֆոցիտոմա, այս ցանն ինքուրույն չի անցնում,
  • շատ կարևոր է վաղ ախտորոշումը, քանի որ բուժման արդյունավետությունը ուշացած դեպքերում ցածր է,
  • հաճախ այն շփոթում են անոթային անբավարության, օջախայինսկլերոդերմիայի, կարմիր քամու, ցրտից վնասման հետ,
  • կարող է բարդանալ երկրորդային բակտերիալ վարակով, մեծացնում է B-բջջային լիմֆոմայի, բազալ բջջային կարցինոմայի և տափակ բջջային կարցինոմայի առաջացման ռիսկը», - նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր