00:00:00

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

19:31, 27 ապրիլ 2025 Աշխարհ

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ին ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սուգ, հայտարարել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Իրանական նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն այս պահին հասել է 36-ի:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Մոհաջերանին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական նյութեր պարունակող պահեստում, սակայն դեռևս դժվար է գնահատել դրա ճշգրիտ պատճառը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր