00:00:00

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը

16:50, 26 ապրիլ 2025 Աշխարհ

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը։

 

Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։ Այդ մասին հաղորդում է իրանական ISNA պետական ​​լրատվական գործակալությունը։

 

Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, ինչպես նաև երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը, որին ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր