00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան

14:29, 25 ապրիլ 2025 Հասարակություն

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին. այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը  և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր