Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ յս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Չնայած որ պլանավորված էր Վատիկանի բազիլիկան փակել կեսգիշերին, սակայն որոշվել է այն բաց թողնել մինչև լուսաբաց՝ տեղական ժամանակով 05:30, որպեսզի շուրջ երեք ժամ հերթում սպասող մարդիկ կարողանան ներս մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու քահանայապետին։
Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև ապրիլի 25-ի տեղական ժամանակով ժամը 19:00-ն, որից հետո տեղի կունենա դագաղի փակման արարողություն։