00:00:00

Սպիտակ տուն. Զելենսկին գնում է ոչ թե խաղաղության, այլ հակառակ ուղղությամբ

21:55, 23 ապրիլ 2025 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ոչ թե դեպի խաղաղություն է գնում Ուկրաինայում, այլ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է: Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է խաղաղություն տեսնել», - ասել է Լևիթը:

«Բայց, ցավոք, նախագահ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում», - ընդգծել է նա։

«Նախագահի ազգային անվտանգության թիմը, նրա խորհրդականները շատ ժամանակ, էներգիա և ջանք են ծախսել՝ փորձելով վերջ տալ այս պատերազմին: Ամերիկացի հարկատուները միլիարդավոր դոլարներ են ներդրել այդ ջանքերում: Բավական է: - ասել է մամուլի քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր