00:00:00

Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով

21:01, 22 ապրիլ 2025 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Россия 1»-ին տված հարցազրույցում Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու առաջարկը, ասել էր, որ թեման պետք է քննարկել երկկողմ շփումների միջոցով՝ նկատի ունենալով, որ դա Ուկրաինայի հետ կապի խողովակ է։

«Նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նման շփումների, և սա նրա հերթական առաջարկն է»,- ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր