00:00:00

«Խոզնավանում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

13:12, 22 ապրիլ 2025 Հասարակություն

ԵՄ դիտորդական առաքելությունն իր հաղորդագրության մեջ հայտնել է, որ արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սահմանային կրակոցների հետևանքները։

 

«Մինչև Զատկի հանգստյան օրերը ԵՄ դիտորդական առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։

 

Խոզնավարում EUMA-ն արձանագրել է երկու կրակոց, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը․ հնարավոր է, դրանք արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,- ասվում է առաքելության հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր