00:00:00

Երդմնակալության օրվանից ի վեր՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը իջել է ամենացածր մակարդակի

11:00, 22 ապրիլ 2025 Աշխարհ

Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակի՝ այս տարվա հունվարին երկրորդ ժամկետով Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Այս մասին վկայում են Ipsos հասարակական կարծիքի հետազոտական ​​ինստիտուտի կողմից Reuters գործակալության անունից անցկացրած հարցման արդյունքները։ Դրանք հրապարակվել են երկուշաբթի՝ ապրիլի 21-ին։

 

Հարցումն անցկացվել է վեց օրվա ընթացքում։ Մասնակիցների մոտ 42%-ը նշել է, որ գոհ է ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքից։ Համեմատության համար նշենք, որ երեք շաբաթ առաջ Reuters/Ipsos-ի նախորդ նմանատիպ հետազոտության ժամանակ այս ցուցանիշը կազմում էր 43%, նշում են լրագրողները։ Իսկ 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մի քանի ժամ անց, նրան աջակցություն հայտնած հարցվածների մասնաբաժինը հասել է 47%-ի։

 

Զեկույցի հեղինակները կարծում են, որ ամերիկացիները զգուշանում են սեփական իշխանությունն ընդլայնելու Թրամփի ջանքերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր