Ի պատիվ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Սպիտակ տանը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում պետական դրոշները կիջեցվեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տունը ավելի վաղ ցավակցություն էր հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է այսօր, 88 տարեկան հասակում․
«Հանգչիր խաղաղությամբ, Ֆրանցիսկոս Պապ»,- ասվում էր հրապարակման մեջ: