00:00:00

Շնորհակալություն Գարիկին ու Սիմոնին՝ հայ ժողովրդին հաղթանակի բերկրանքի  հիանալի զգացողությունը  խորհրդանշական այս օրով պարգևելու համար․ Հրաչյա Ռոստոմյան

13:44, 21 ապրիլ 2025 Հասարակություն

Հպարտություն!!!!!
Ուրիշ բառով չեմ կարող նկարագրել այս պահի զգացողությունս։ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն են։

Տարիների քրտնաջան աշխատանք, հետևողականություն, պայքար ու արդյունքն այսօր այնպիսինն է, որ Եվրոպայի ուժեղագույն ծանրամարտիկների շարքում առաջին երկու լավագույններն իրենց քաշային  կարգում հենց մեր հայ մարզիկներն են։

Հատուկ շնորհակալություն մարզիչներին իրենց անմնացորդ նվիրումի ու աշխատանքի համար։ Շնորհակալություն Գարիկին ու Սիմոնին՝ հայ ժողովրդին հաղթանակի բերկրանքի  հիանալի զգացողությունը  խորհրդանշական այս օրով պարգևելու համար։ Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք և դո՛ւք դա արեցիք․․․ Ապրե՛ք տղերք!!!!!

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր