ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ բանակցությունների հաջորդ երկու փուլերը տեղի կունենան Ժնեւում` հաջորդ շաբաթ, ապա Օմանում` դրանից մեկ շաբաթ անց: Այս մասին հայտնում է Guardian պարբերականը` հղում անելով իր աղբյուրների վրա:
Ինչպես արդեն հայտնել ենք` բանակցությունների երկրորդ փուլը տեղի է երեկ` Հռոմում` Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ: Երրորդ փուլը, ինչպես հայտնել է Իրանի արտգործնախարարը, տեղի կունենա հաջորդ շաբաթ` ապրիլի 26-ին: