00:00:00

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

14:22, 20 ապրիլ 2025 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ:

 

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։

 

«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու, ինչպես նաև իրենց վերաբերելի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացում երիտասարդներն ներգրավելու համատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը։

 

Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում երիտասարդների մասնակցության կարևորութանը. «Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:

 

Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձել է առողջության պահպանման, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին և մի շարք այլ խնդիրների:

 

Վարպետաց դասի շրջանակներում երիտասարդները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրավունքների հետ կապված խնդիրներ: Անահիտ Մանասյանը հայտնել է իր հանձնառությունը նոր մեթոդաբանությամբ ներկայացնելու հավաքագրված խնդիրները` իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև երիտասարդներին: Առաջիկայում այդ ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

 

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երիտասարդներին հանձնել է դասընթացի մասնակցության վկայականներ:

 

Պաշտպան Անահիտ Մանասյանը նաև շրջայց է կատարել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին և զրուցել շահառուների հետ:

 

Վարպետաց դասը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ lll» ծրագրի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր