00:00:00

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը բանակցություններ է վարել Ադրբեջանում

10:34, 19 ապրիլ 2025 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը անխուսափելի է համարում գործող աֆղանական իշխանությունների միջազգային ճանաչումը, սակայն դրան առայժմ խանգարում է Արեւմուտքի՝ երկրում անկայունությունը պահպանելու ձգտումը, տեղեկացրել են ԱՀԾ մամուլի գրասենյակում։

Նարիշկինը ապրիլի 17-18-ին այցելել էր Բաքու, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապվածություն, անվտանգություն եւ զարգացում» կոնֆերանսին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաեւ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաեւ այլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր