00:00:00

Լուսավորիչում հարաբերական անդորր է․ «Հրապարակ»

08:07, 16 ապրիլ 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է  ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում: Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու եւ Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով, «զադնի էր դրել»:

Դրանում մեր հրապարակումն էլ է որոշ դեր խաղացել։ Ի դեպ, ուրբաթ օրը հիվանդանոց էր գնացել նաեւ աշխատանքից ազատման դիմում գրած նախկին տնօրենը, մտադիր է եղել մասնակցել ժողովին, որ նախարարին աջակցի, սակայն, տեսնելով կոլեկտիվի մարտական տրամադրվածությունը, ներս չի մտել հանդիպման դահլիճ։

Ուրբաթ օրվանից հետո Երանուհին էլ չի երեւում հիվանդանոցում: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախարարն այլ քայլեր չի ձեռնարկելու, նա գործուղման է` կվերադառնա եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կշանակի տնօրենի պաշտոնում։
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 16․ 04․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30