00:00:00

Ախալքալաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության

19:04, 15 ապրիլ 2025 Աշխարհ

 

 

Գիշերվանից Ախալքալաք քաղաքի հարավային և հարավ-արևմտյան հատվածները հոսանքազրկված են։ Քաղաքում վնասվել է էլեկտրական մալուխ, իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Եղանակային պայմանները խոչընդոտում են վերականգնողական աշխատանքներին։

Jnews-ին «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնեցին, որ վերականգնման աշխատանքները շարունակվում են, սակայն էլեկտրամատակարարման վերականգնման ստույգ ժամկետ չեն կարող նշել։ Ընկերության աշխատակիցները փորձում են վերացնել վթարը, սակայն հնարավոր է, որ այսօր էլեկտրամատակարարումը չվերականգնվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր