00:00:00

Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ»

08:31, 15 ապրիլ 2025 Մամուլ

«Հրապարակը» գրում է  ․  Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին:

Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին` Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Բացի այն, որ յոթ տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը` ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետեւաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 15․ 04․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30