00:00:00

ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ»

08:14, 15 ապրիլ 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է  ․  ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը: 

Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, Հակոբյանի քավորն է:

Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն: Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր-սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն:

ՊԵԿ-ից պատմեցին նաեւ, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում, նա յուրայիններով է շրջապատել իրեն և սև ու սպիտակի տամաբանությամբ է կառավարում վարչությունը: Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում և վայելում պաշտոնը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 15․ 04․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30