Արցախցիների իրավունքների պաշտպանության ակցիայի շրջանակներում այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց դատախազությանը՝ արցախցիների դեմ ատելություն տարածելու դեպքերի վերաբերյալ։
«Պահանջում ենք պարզաբանումներ՝ Արցախում կոռուպցիոն վարույթների ընթացքի վերաբերյալ։ Դատախազությունը ոչ մի գործողություն չի արել, ատելության ալիքն՝ ավելի ուժգնացել», - այս մասին ՀՀ դատախազության մուտքի մոտ հայտարարեցին արցախցիները։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն նկատել է, որ արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքով փորձում են հայերին բաժանել արցախցիների ու հայաստանցիների, իսկ Եռաբլուր պանթեոնում չկան արցախցիներ և հայաստանցիներ, Եռաբլուրում հայ ժողովրդի զավակներ են, ովքեր մարտնչել են հայրենիքի համար։