00:00:00

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ

18:21, 14 ապրիլ 2025 Աշխարհ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Վրաստանի հետ։

 

Այս կապակցությաբ ռուսական լրատվամիջոցները հարց են ուղղել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին՝ հետաքրքրվելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դիվանագետներին կոնկրետ առաջադրանքներ արե՞լ է կամ Վրրադտանի հետ դվանագիտական հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ սահմանե՞լ է:

 

Ի պատասխան՝ Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել է․

 

«Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ սահմանված չեն, բայց Ռուսաստանն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք շահագրգռված ենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են և ցանկանում են դա»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30