Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն է տրամադրել՝ ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։
Նշվում է․
«Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում առաջացել են ծիրանենու և խաղողի վազի առաջին տերևները, շարունակվել է կորիզավորների ծաղկումը, դեղձենու ծաղկումն ավարտվել է։
Աշնանացան ցորենը գտնվել է ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, առվույտի բարձրությունը կազմել է 25սմ։
Նախալեռնային շրջաններում կատարվել է կարտոֆիլի տնկում, աշնանացան ցորենի մոտ երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները, սկսվել է պտղատուների ծաղկումը։
Որոշ լեռնային շրջաններում առաջացել են աշնանացան ցորենի հանգուցային արմատները, պտղատուների բողբոջները ուռչել են։
Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները»։