00:00:00

Արտակարգ դեպք Թուրքիա-Հայաստան սահմանին. Անհետացած երիտասարդի հարազատները նյարդային նոպա են ունեցել

15:00, 14 ապրիլ 2025 Հասարակություն

Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ընկերները տևական ժամանակ չեն կարողացել կապ հաստատել  Ադիրի հետ, ինչից հետո զանգահարել են ոստիկանություն։

Հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները: Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Ըստ աղբյուրի, չի բացառում, որ երիտասարդին քշել տարել են Արաքս գետի ալիքները։ Այս օրերին առատ տեղումների հետևանքով գետը վարարած է։

Նշվում է, որ դեպքի վայր են եկել նաև երիտասարդի հարազատները, որոնք նյարդային նոպա են ունեցել։ Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ջրասուզակները երիտասարդին գետում մահացած են գտել։

 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30