00:00:00

«Գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական առաջին նիստը կայացել է

14:52, 14 ապրիլ 2025 Իրավական

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում մեկնարկել է Տիգրան Ավինյանի հոր դեմ իմ ներկայացրած դատական նիստը. ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ Տիգրան Ավինյանի հոր կողմից դատական նիստին ոչ ոք ներկա չի եղել. «Ոչ հայրը, ոչ որևէ իրավապաշտպան, կամ փաստաբան: Նիստն անցավ շատ նորմալ:  Նիստի ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել ենք, մասնավորապես՝ այն տեսանյութը, որտեղ այդպիսի արտահայտություն է արել: Սպասում ենք հաջորդ դատական նիստին՝ հասկանալու, թե հաջորդիվ ինչ է կատարվելու»,-նշում է Իսկանդարյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է մասիսի 29-ին՝ ժամը  15.00-ին։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ «կարմիր գծերի» համար գումարը պետք է լինի 500,000 դրամ, որպեսզի ամեն «համբալ գեղի Opel-ներով» չկարողանա կայանել։ Դրանից հետո Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր արտահայտությունների համար՝ նշելով, որ դա «նյարդի արդյունք է»։

Իսկանդարյանը դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500,000 դրամ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30