00:00:00

Վրաստանը չի նախատեսում միանալ «3+3» հարթակին՝ Ռուսաստանի պատճառով. ԱԳՆ

Վրաստանը չի նախատեսում միանալ Հարավային Կովկասի «3+3» հարթակին: Դրա մասին  Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

 

«Վրաստանն այս ձևաչափի մաս չէ: Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ, բացի Ռուսաստանից, և դրա համար պատճառ կա, <...> որի համար մենք չենք կարող և չենք համարում այս ձևաչափի մաս լինելը»,- ըստ ТАСС-ի՝ նշել է Բոչորիշվիլին:

 

Նա նշել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը միայն մեկ ձևաչափ ունեն՝ Անդրկովկասում կայունության և անվտանգության ժնևյան միջազգային քննարկումները, և այդ ձևաչափը շատ կարևոր է երկրի համար, քանի որ հնարավորություն է տալիս քննարկել հակամարտություններին առնչվող հարցերը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաև, որ Վրաստանը «տարածաշրջանային հիանալի համագործակցություն ունի մյուս հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ», և երկիրը պատրաստ է խորացնել գործընկերությունը տարածաշրջանում, բայց ոչ «3+3» ձևաչափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր