00:00:00

Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

11:23, 10 ապրիլ 2025 Տնտեսություն

ԼՂ–ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից: 

Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10, 000 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր