00:00:00

Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ն բռնազավթել է Ուկրաինայի տարածքները

19:19, 09 ապրիլ 2025 Աշխարհ

 

 

Տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը բռնազավթած տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող է դրանից հրաժարվել։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս բռնազավթած հողերը համարում է Ուկրաինայի մաս:

Ադրբեջանը դրանք Ուկրաինայի մաս է համարում։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել՝ «ոչ, դա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր