00:00:00

«Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ»․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

17:21, 09 ապրիլ 2025 Աշխարհ

Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան երկրորդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է. «Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ»։

Նա լրագրողների հետ հանդիպմանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Սիրիայում Թուրքիայի դրական դերի մասին հայտարարությունները։

Բրյուսը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է նաև, որ կայանալիք հանդիպման նպատակը դեսպանատների աշխատանքների կայունացումն է և ընդգծել, որ «հանդիպումը քաղաքական կամ անվտանգության հարցերի մասին չէ, իսկ Ուկրաինան օրակարգում չկա»։

Նա նշել է. «Այս քննարկումները բացառապես դեսպանատների գործունեությանը են նվիրված և առնչություն չունեն ընդհանուր երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ։ Դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմաններում»։

Բրյուսը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող չինացի 2 քաղաքացու վերաբերյալ զեկույցներին՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում Ռուսաստանի ամենամեծ օգնականը Չինաստանն է։
 

Ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր