00:00:00

«Առաջին անգամն է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում»․ Արագիլ է եկել Գորիս

17:06, 09 ապրիլ 2025 Հասարակություն

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ առաջին անգամ արագիլ են նկատել քաղաքում։

«Այսօր Գորիս քաղաքում արագիլ է նկատվել:

Սա առաջին անգամն է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում: Արագիլը հազվադեպ է հանդիպում լեռնային տարածքներում։

Հորդորում ենք բնակիչներին հոգատար լինել: Արագիլները համարվում են բարի նշան և բերում են գարնան ավետիս»,- նշել են համայնքապետարանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր