00:00:00

Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բժիշկը հիվանդանոցում մահացել է․ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում․ Ավանեսյան

10:51, 08 ապրիլ 2025 Հասարակություն

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տուժած բժիշկը հիվանդանոցում մահացել է։

«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:

Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:

Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30