00:00:00

Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

18:44, 07 ապրիլ 2025 Աշխարհ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։

Ինչպես հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը, այս մասին փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Պետական ​​մակարդակով, եթե չեմ սխալվում, աշնանը Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր»,- ասել է Դանիելյանը։

Նա հայտարարվել է, որ հայկական կողմը լավ կպատրաստվի այդ միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը։

ԿԳՄՍ փոխնախարարը նաև հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։

«Այժմ մենք պատրաստվում ենք շրջագայությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր