00:00:00

ԵԱ. Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում. նա կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

20:09, 07 ապրիլ 2025 Սպորտ

 

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գործող չեմպիոն Արման Անդրեասյանը վստահ հաղթանակ տարավ եւ կպայքարի երկրորդ տիտղոսի համար:

70 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Անդրեասյանը 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Քառորդ եզրափակիչում նա 4:0 հաշվով առավելության էր հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ: Մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին:

Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաեւը:

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել էր  Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Վազգեն Թեւանյանը սփսոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Մեկնարկային գոտեմարտում Թեւանյանը 3:0 հաշվով հաղթել էր բելառուս Իսլամ Գուսեինովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր