00:00:00

«Արդեն երկու անգամ դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին դիմել եմ, որ այցելեմ Բաքու». ԵԽ հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին այսօր հայտարարել է, որ ինքն արդեն երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին դիմել է, որ այցելի Բաքու, քանի որ ուզում է ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերում հենց Ադրբեջանի տարածքում: Նա այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան:

Արմեն Գեւորգյանը մասնավորապես հարցրել է. «Շաբաթներ առաջ ձեզ եմ ուղարկել Բաքվի հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի շահերը պաշտպանող ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը։ Նա նկարագրել է այն սարսափելի պայմանները, որոնցում գտնվում են հայ բանտարկյալները Բաքվում։ Կցանկանայի հարցնել՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ ձեռնարկել՝ գնահատելու համար արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները և ապահովելու հայ բանտարկյալների նկատմամբ արդար վերաբերմունքն ու պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն»:

 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ հայ գերիների վիճակն իր համար առաջնահերթություն է։

«Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում և ինչ փորձությունների են ենթարկվում»,- ասել է պաշտոնյան։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30