00:00:00

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ այս կարեւոր քայլի իրականացման գործում. Հակոբ Արշակյան

16:45, 07 ապրիլ 2025 Աշխարհ

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ-ն ներկայացրել է նրա ելույթը. «Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար եւ երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը:

 

Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք:

Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, եւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, եւ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարեւոր քայլի իրականացման գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր