00:00:00

Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան կենտրոններ կարող են բացվել, ԱԳՆ-ի հետ պետք է համաձայնեցվի

16:48, 07 ապրիլ 2025 Հասարակություն

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն նախատեսում է Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան տեղեկատվական կենտրոններ բացել, «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Մենք մասնաճյուղեր ունենք Երևանում և Գյումրիում։ Աշխատում ենք Վանաձորում, Իջևանում, Կապանում տեղեկատվական կենտրոններ բացելու ուղղությամբ։ Դա ԱԳՆ-ի հետ պետք է համաձայնեցվի», - ասել է Պրիմակովը։

Պրիմակովը բարձր է գնահատել Ռուսական տան աշխատանքը Երևանում՝ նշելով, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը այստեղ շատ լավ նախագծեր է իրականացնում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր