00:00:00

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

17:41, 07 ապրիլ 2025 Քաղաքականություն

Տաշքենդում անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները հնարավորություն են ընձեռում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր քննարկել:

Հակոբ Արշակյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ ընդգծել գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ դրանից դուրս:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30