ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Ողորմելիներ, դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։
«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում, թե 44-oրյա պատերազմի ժամանակ, իբր, մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելինե՛ր…
ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։
Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։
Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին, ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը՝ Նիկոլի հետ։
Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։
Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։
Ավելին, պնդել եմ, որ սպասվող աղետալի հետեւանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։
Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներին։
Դա արվել է հրապարակային՝ շուրջ 20 հոգու ներկայությամբ։
Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի ՌԴ-ի՝ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։
Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաեւ ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով։
Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի։
Նամուս, ամոթ չունե՞ք … նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…
Մանր եք, «30 արծաթից» էլ՝ մանր։
Ինչ վերաբերում է ՀՀԿ - Միասնական Ռուսաստան համագործակցությանը՝ այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։
Այն ոչ միայն ամուր է, այլ նաեւ զարգանում է։
Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։
Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ո՛չ Մոսկվայում ու ո՛չ էլ առավել եւս՝ Երեւանում»։