00:00:00

Առեղծվածային թունավորում՝ Երևանում. հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը, ոստիկաններն էլ հայտնաբերել են թունավոր կոնֆետը երեխային հյուրասիրած վարորդին

16:33, 07 ապրիլ 2025 Իրավական

Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից, ըստ նախնական տեղեկությունների, մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: 

 

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:

 

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ երեխան հիվանդանոց է ընդունվել բավականին թույլ վիճակում, Շենգավիթի համայնքային ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց։ Հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց: 

 

Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է: 

  

Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները: 

 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտ եւ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30