00:00:00

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է անցնեն 0 մաքսատուրքով ազատ առևտրի ռեժիմի. Մասկի խորհուրդը՝ ԱՄՆ նախագահին

09:32, 07 ապրիլ 2025 Աշխարհ

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը դեմ  է Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությանը. այս մասին նա հայտարարել է Իտալիայի «Լիգա» կուսակցության համագումարին ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է անցնեն 0 մաքսատուրքով ազատ առևտրի ռեժիմի։

 «Ի վերջո, ես հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի։ Ե՛վ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները, իմ կարծիքով, պետք է անցնեն զրոյական մաքսատուրքերի, ըստ էության, ստեղծելով ազատ առևտրի գոտի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկարողանան շատ սերտ գործընկերություն հաստատել։ Եթե մարդիկ ցանկանում են աշխատել Եվրոպայում կամ ցանկանում են աշխատել Հյուսիսային Ամերիկայում, նրանց պետք է թույլ տալ դա անել»,- հայտարարել է Մասկը։

 Նա նշել է, որ դա «իր խորհուրդն է նախագահին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր