00:00:00

Մոսկվայում առատ տեղումներ են. ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի

13:03, 07 ապրիլ 2025 Աշխարհ

Մոսկվայի առանձին շրջաններում ձյան ծածկույթը հասել է 13 սանտիմետրի, Մոսկվայի մարզում դրա բարձրությունը տեղ-տեղ հասել է 16 սանտիմետրի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

«Ձյան առատ տեղումների հետևանքով Մոսկվայում ձևավորված ձյան ծածկույթը կիրակի օրը՝ ապրիլի 6-ին, ԺՏՆՑ-ում (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես) մեկ օրում 5-ից հասել է 9 սանտիմետրի: Տուշինոյում այն ​​այժմ 11 սանտիմետր է, մայրաքաղաքի կենտրոնում՝ Բալչուգում՝ 13 սանտիմետր», - ասել է Տիշկովեցը։

Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները կուժգնանան և կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Ճանապարհներին մերկասառույց է։ Ըստ BFM պարբերականի՝ եղանակային անոմալ պայմանները շղթայական ավտովթարների պատճառ են դարձել։ Կան տուժածներ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30