Մոսկվայում կիրակի օրը 5-ից 11 սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկույթ է գոյացել, հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 5 սանտիմետր, Տուշինոյում՝ 7 սանտիմետր, Բալչուգում՝ 9 սանտիմետր, Նոր Մոսկվայում՝ 11 սանտիմետր։ Մոսկվայի մարզում Չերուստին դարձել է ձյան առաջատարը, որտեղ ձյան ծածկույթը կազմել է 10 սանտիմետր»,- գրել է Լեուսը Telegram-ի իր ալիքում։