00:00:00

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

 

 

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Arria Formula ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից:

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, որպեսզի մեղմվեն արհեստական ​​բանականության հնարավոր չարաշահման ռիսկերը: Վերահաստատեց, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի են բոլոր զինատեսակների օգտագործման համար, ներառյալ այն զենքերի, որոնցում ներդրված են արհեստական ​​բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ:

Կարևորվեց ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30