00:00:00

Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը

19:02, 05 ապրիլ 2025 Աշխարհ

Իրանը 2025 թվականին նախատեսում է վերսկսել Պարսից ծոցում նավթի և գազի հանքավայրերի որոնումները:

Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է  Իրանի Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթային արդյունաբերության նախարարությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ աշխատանքով կզբաղվի NIOC ընկերությունը:

Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով։ Սակայն իրանական կողմն այժմ գտել է անհրաժեշտ սարքավորումների մատակարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր