00:00:00

Հեռուսաբանավեճն ավարտվել է բակում ծեծկռտուքով․ գործը դատարանում է

18:45, 05 ապրիլ 2025 Իրավական

Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի եւ Արեգ Քոչինյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սահակյանը ու Քոչինյանն անցած տարի փետրվարի 23-ին Հ1-ի հաղորդումից հետո դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորյալ կերպով միմյանց հարվածներ են հասցրել: Ծեծկռտուքի հետեւանքով Սուրեն Սահակյանը ստացել էր թեթեւ մարմնական վնասվածք:

Հիշեցնենք՝ քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր