00:00:00

ՌԴ ՊՆ-ն պատմել է ուրալցի հայի մասին, ով մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը

19:49, 05 ապրիլ 2025 Աշխարհ

 

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենահին թերթերից մեկը պատմել է ուրալցի հայի մասին, որը ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու համար թողել է արտասահմանյան ընկերության մարզային մասնաճյուղի տնօրենի տաքուկ աթոռը։
 
«Ընկերներիցս շատերը գնում էին կռվելու, նույնիսկ եղբայր գնաց։ Ու ես հաճախ մտածում էի` ինչպես օգնեմ տղերքին, որտեղ կարող եմ օգտակար լինել նրանց: Եվ որոշեցի՝ պետք է պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ», - ասել է Գևորգյանը «Уральские военные вести»–ին։
 
Թերթը նշում է, որ Գևորգյանը քաղաքացիական կյանքում աշխատել է առևտրի ոլորտում:
Ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու որոշումից հետո նա ծառայել է որպես գնդացրորդ, դարձել է ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, իսկ այսօր արդեն «Կենտրոն» խմբավորման գրոհային վաշտի հրամանատարի տեղակալն է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30