00:00:00

Ծիածան գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց

15:20, 05 ապրիլ 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

 

«Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Ծիածան գյուղի 31-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ոստիկաններն այցելել են տղամարդուն: Նա խոստովանել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 31,25 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։ 31-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսերից` իր օգտագործման համար։

 

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր