00:00:00

Լա Մանշի նեղուցում ավելի քան հարյուր միգրանտ է փրկվել

16:32, 05 ապրիլ 2025 Հասարակություն

Ֆրանսիացի փրկարարները Լա Մանշի նեղուցում ջրից դուրս են բերել 115 միգրանտի, ովքեր փորձում էին հասնել Բրիտանիա։ Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի տեղական իշխանությունները։

«Փրկարարական գործողությունն իրականացվել է Փաս-դե-Կալեի ափերի մոտ գտնվող առափնյա հատվածում: 115 մարդ փրկվել է»,-տեղեկացրել են Լա Մանշի և Հյուսիսային ծովի առափնյա պրեֆեկտուրայից:

Ըստ Ֆրանսիայի միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գործակալության՝ 2024 թվականին 78 միգրանտ է մահացել՝ փորձելով հասնել Անգլիա, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի ապաստանի հայց է ներկայացրել ավելի քան 108 հազար մարդ։ Այդ ցուցանիշը գերազանցել է 2002 թվականի ռեկորդը՝ 103 հազար մարդ: 2024 թվականի համար նոր ապաստան հայցողների թիվը 2023 թվականից ի վեր աճել է 18 տոկոսով։ Միևնույն ժամանակ Լա Մանշով Մեծ Բրիտանիա ժամանած ապաստան հայցողների մասնաբաժինը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը, ինչը 25 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30