00:00:00

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

15:26, 05 ապրիլ 2025 Հասարակություն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է:

Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման ընդլայնման միջոցով հնարավոր կլինի խթանել և ամրապնդել առողջապահության ոլորտում երկու երկրների շարունակական գործակցության շրջանակները։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում, լավագույն փորձի և հմտության փոխանակում, որտեղ մասնագետները ներկայացրել են օնկոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումներն ու մատուցվող ծառայությունները երկու երկրներում:

Այնուհետև շրջայց է եղել համալսարանական կլինիկայի բաժանմունքներում:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություն է երկու պետությունների բժշկական հաստատությունների միջև կապերի ձևավորման համար, այդ թվում` համատեղ հետազոտությունների, կլինիկական դիտորդական ծրագրերի մշակման և իրականացման, վերապատրաստումների, գիտաժողովների, ինչպես նաև` ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30