00:00:00

Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է

13:24, 05 ապրիլ 2025 Հասարակություն

Հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով: Այս մասին են վկայակում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կովերի գլխաքանակը կազմել է 201 հազար 281, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսով:  

2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315: 

Նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը: Հունվարի 1-ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30